News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Չինաստանում կանգառի ժամանակ օդանավից ընկած ուղեկցորդուհին արդյունքում միայն կրծքավանդակի ոսկորներից մեկի կոտրվածք է ստացել: Աղջկան ծրագրում են հիվանդանոցից դուրս գրել մեկ շաբաթ հետո, փոխանցում է Vesti-ն: 

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ի ցերեկը Չժենչժոու քաղաքի «Սինչժեն» միջազգային օդանավակայանում, հայտնում է China Daily-ն: Xiamen Airlines ավիաընկերության «Բոինգ-737» օդանավը, որը Ֆուչժոուից  Լանչժոու չվերթ էր կատարում, այստեղ միջանկյալ վայրէջք էր կատարել:

Օդանավ լրացուցիչ սնունդ բեռնելիս վերամբարձ պլատֆորմի վրա գտնվող ուղեկցորդուհին պատահաբար ընկել է դրա եւ օդանավի պոչամասի դռան միջեւ եղած ճեղքի մեջ: Նրան շտապ հիվանդանոց են տեղափոխել, որտեղ արտահերթ վիրահատել են:

Ավիաընկերությունը օդանավակայանի ղեկավարության եւ ավիացիոն իշխանությունների հետ միասին տեղի ունեցածի պատճառները պարզելու քննություն է իրականացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ