News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում դասընկերների կողմից առաջին դասարանցի երեխային ծեծի ենթարկելու մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի առաջին դասարանի դասղեկ Վերոնիկա Բաբաջանյանը: Նա նշեց, որ ահազանգը, թե դասընկերները դպրոցի զուգարանում 7-ամյա Արտյոմին ծեծի են ենթարկել, այնուհետեւ կտրել թարթիչները, երեխայի երեւակայության արդյունքն է: Նրա խոսքով, Արտյոմի կտրած թարթիչներն ինքն է նկատել եւ ահազանգել ծնողներին: Երեխան ուսուցչին եւ ծնողներին ի սկզբանե ասել է, որ իր թարթիչներն ինքն է կտրել, որից 4 օր անց մայրն ահազանգել է երեխային ծեծի ենթարկելու մասին:

«Դա երեխայի երեւակայությունն է: Մենք ենք հայտնաբերել, որ թարթիչը կտրած է: Նա առանձնահատուկ կարիք ունեցող է, մենք ահազանգել ենք, ուղարկել ենք հատուկ մասնագետների մոտ, վարքային խնդիրներ ունի: Ահազանգել ենք հայրիկին, որից հետո 4 օր է անցել եւ մայրն հայտարարել է, թե երեխային դասընկերները ծեծի են ենթարկել: Երբ մենք նկատել, ասել ենք ծնողներին, երեխան հաջորդ օրը դասի է եկել նորմալ տրամադրությամբ, հետո շաբաթ օրը այդպիսի տեղեկություններ տարածեցին»,-ասաց նա:

Դասղեկի խոսքով, նման բան առաջին դասարանցիները չէին կարող անել, եթե արած էլ լինեին՝ ինքը նկատած կլիներ. «Նման բան էդ երեխաները չէին կարող անել, վստահ եմ, որ ընդունակ չեն երեխաներն այդ քայլերն անելու: Ընդամնեը 5 րոպեանոց դասամիջոց է, այդպիսի կարճ ժամանակահատվածում ինչպես կարող էին երեխաներն այդպիսի բան անել, գոնե կնկատեինք, որ չկան երեխաները, կամ, եթե ծեծի են ենթարկել այդ վիճակում ինչպե՞ս է արտյոմը եկել, նստել դասի: Խոսել եմ երեխաների հետ նաեւ, բոլորն ասում են, որ նման բան չի եղել»: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ shamshyan.com-ում հրապարակված նյութի  հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի եւ Հունաստանի քաղաքացի 47-ամյա Մարինե Ս.-ն ահազանգել է, որ Երեւանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում դասընկերները որդու ձեռքերը սկոտչով կապել են, զուգարանում ծեծել ու կտրել թարթիչները:

Մայրը պատրաստվում է դիմել ՀՀ Ոստիկանութան պետ, Ոստիկանության գեներալ–գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեն նոյեմբերի 8-ին Երեւանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մ. Ս.-ի նկատմամբ դպրոցում կատարված անմարդկային վերաբերմունքի բացահայտման գործը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ