News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտության դեպքում Իրանի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել բալիստիկ հրթիռային ծրագրի կապակցությամբ։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ագնես Ռոմանտե–Էսպանը։

«Ինչպես գիտեք, ԵՄ–ն արդեն պատժամիջոցներ է սահմանել իրանական կազմակերպությունների դեմ, որոնք մասնակցում են բալիստիկ ծրագրին,– ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Ագնես Ռոմանտե–Էսպանը,– անհրաժեշտության դեպքում կարող են նոր պատժամիջոցներ ձեռնարկվել»։

Նա հայտնել է, որ այս շաբաթ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը կայցելի Սաուդյան Արաբիա եւ մտադիր է մինչեւ ամսվա վերջ մեկնել նաեւ Իրան։ «Ֆրանսիայի եւ Իրանի միջեւ քաղաքական երկխոսությունն ակտիվ է եւ թույլ է տալիս լուծել բոլոր հարցերը, այդ թվում՝ ռազմավարական եւ տարածաշրջանային խնդիրները»,– ասել է Ռոմանտե–Էսպանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն Իրանին մեղադրել էր Եմենի հուսի ապստամբներին հրթիռներ մատակարարելու մեջ, որոնք հուլիսին արձակվել էին Սաուդյան Արաբիա։ ԱՄՆ–ն ՄԱԿ–ին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել Թեհրանի խախտումների դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ