News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելը ԱՄՆ–ին եւ Ռուսաստանին հայտնել է, որ շարունակելու է միջոցներ ձեռնարկել Սիրիայի սահմանին՝ անվտանգության ոլորտի պահանջներին համապատասխան, անգամ եթե 2 պետությունները փորձեն հրդադարի ռեժիմ  հաստատել։ Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է Reuters–ը։

«Մենք վերահսկում ենք մեր սահմանները, պաշտպանում ենք մեր երկիրը եւ կշարունակենք անել դա»,– ասել է Նեթանյահուն՝ ելույթ  ունենալով իր «Լիկուդ» կուսակցության անդամների առաջ։

«Ես նաեւ առաջին հերթին Վաշինգթոնում, իսկ հետո Մոսկվայում մեր ընկերներին  հայտնել եմ, որ Իսրայելը շարունակելու է գործել Սիրիայում, այդ թվում, հարավում՝ անվտանգության պահանջներին համապատասխան եւ մեր պատկերացումներին համապատասխան»,– ասել է Նեթանյահուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ