News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն օրեցօր զարգանում են, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մեկնարկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մեր երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնումը մեզ հնարավորություն կտան ավելի լավ նայել դեպի ապագա։ Օր օրի մեր հարաբերություններն ավելի լավ են զարգանում քաղաքական, տնտեսական եւ առեւտրի ոլորտում»,– ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ երկու երկրների միջեւ ավելի հաճախ են շփումներ հաստատվում բարձր մակարդակով, եւ վստահություն է հայտնել, որ այս հանդիպումն արդյունավետ կընթանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ