News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուուլի երկկողմանի հանդիպումը եռակողմ հանդիպման է վերածվել, երբ դրան մասնակցելու հրավեր են ուղարկել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ձեւաչափի փոփոխությունն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ եռակողմ հարաբերությունների ակտիվացումը, հատկապես Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրի հնարավոր արձագանքը:

«Մեզ համար առանցքային է սերտ եռակողմ համագործակցությունը խաղաղության եւ կայունության ապահովման նպատակով», – ասել է Աբեն:

«Մենք ընդհանուր արժեքներ ունենք, որոնք միտված են Հյուսիսային Կորեային խելքի բերելուն եւ որ այն դադարեցնի տարածաշրջանի հակամարտության իր խելացնոր սադրանքներն ու սպառնալքիները»,-ասել է Թերնբուլը:

Թրամփը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեայի եւ առեւտրի հարցերով մեծ հայտարարությամբ հանդես կգա, երբ Վաշինգթոն վերադառնա:

«Առեւտրի հարցերրում մենք մեծ առեաջընթացի ենք հասել», –ԱԽՏՀ գագաթաժողովի շրջանակներում Թերնբուլի եւ Աբեի հետ հանդիպման սկզբում ասել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ