News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանում Քերմանշահ նահանգի երկրաշարժի կապակցությամբ, որը 445 մարդու կյանք է խլել, եռօրյա սուգ է հայտարարվել:

7000-ից ավել մարդ վիրավորվել է: Փլատակներից տակից կենդանի մնացած մարդկանց գտնելու հույսով փրկարական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է Tasnim-ը:

Քերմանշահի նահանգապետ Խուշան Բազվանդը աղետից հետո նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ զոհվածների թիվը կաճի:

7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի, Իրաքի եւ Իրանի սահմանին:

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ իրանական Քերմանշահ քաղաքից 104 կմ արեւմուտք: Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաեւ տարածաշրջանի այլ երկրներում, այդ թվում Քուվեյթում, Միացյալ Արաբական Էմիրություններում եւ Իսրայելում:

Իրանում երկրաշարժից մոտ 4000 մարդ է տուժել, 300-ից ավելը՝ զոհվել

Սեյսմոլոգները Իրաքում երկրաշարժը սալերի «տեղաշարժով» են պայմանավորել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ