News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անգլիայհի եկեղեցին Բրիտանիայի իր 4700 դպրոցների համար նոր հանձնարարականներ է պատրաստել, որոնցով կոչ է անում չվարկաբեկել երեխաներին, ում պահվածքը գենդերային կարծրատիպերին չի համապատասխանում, հաղորդում է The Guardian-ը:

Եկեղեցին դպրոցների ուսուցիչներին եւ ղեկավարությանը խորհուրդ է տալիս հոմոֆոբիայից, բիֆոբիայից եւ տրանսֆոոբիայից հրաժարվել՝ բացատրելով, որ մանկապարտեզում եւ տարրական դպրոցում երեխաները պետք է հնարավորություն ունենան հասկանալու, ով են իրենք՝ «առանց քննադատության եւ ծաղրանքի»:

The Guardian-ը գրում է, որ ԼԳՏԲ շարժման ակտիվիստները ողջունել են եկեղեցու հանձնարարականը:

«Օրինակ տղան կարող է բալետի պսակաթագ հագնել, բարձրակրունկներ, իսկ աղջիկը՝ հրշեջի սաղավարտ կամ սուպերհերոսի վերարկու՝ առանց մեծերի քննադատության», — նշվում է հանձնարարականում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ