News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպմանը Եվրոպական տնտեսական ասոցիացինաների ներկայացուցիչները կոչ են արել ԵՄ-ից դուրս գալու խնդիրը կարգավորել, հաղորդում է DW-ն:

Երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին, Գերմանիայի արդյունաբերական դաշնային ասոցիացիայի (BDI), Գերմանիայի գործատուների միությունների դաշնային ասոցիացիան (BDA) եւ Ֆրանսիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Շվեդիայի եւ այլ երկրների տնտեսական միությունների ղեկավարները, ափսոսանք են հայտնել, որ Մեյի կառավարությանը դեռեւս չի հաջողվել Brexit-ի իրականացվելիք ծրագիրը ներկայացնել:

«Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունների ավարտն առանց պայմանագիր կնքելու կործանարար կարող է լինել տնտեսության համար», - dpa- ի հետ հարցազրույցում ասել է Գերմանա-բրիտանական առեւտրի պալատի նախագահ Ուլրիխ Հոպեն:

Բրիտանական CBI արդյունաբերության ասոցիացիայի համաձայն՝ շատ ընկերություններ արդեն պատրաստել են արտակարգ իրավիճակների պլաններ՝ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալը չկարգավորելու դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ