News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ավելի քան 400 միլիարդատերեր եւ միլիոնատերեր ԱՄՆ Կոնգրես նամակ կուղարկեն, որտեղ օրենսդիրներին հարկերը չկրճատելու կոչ են անում:

Հարուստ ամերիկացիները կարծում են, որ Հանրապետական կուսակցությունը մեծ սխալ է անում երկրի պարտքի բարձր շեմի առկայության դեպքում հարկերը կրճատելով:

Դրա փոխարեն նրանք կոչ են անում հարուստների հարկերը բարձրացնել, հաղորդում է Chicago Tribune-ը:

Նամակը ստորագրողների թվում են Ice & Cream Ben & Jerry-ի հիմնադիրներ Բեն Քոենը եւ Ջերի Գրիֆիլդը, մոդելավորող Էյլին Ֆիշերը, միլիարդատեր Ջորջ Սորոսը եւ բարեգրոծ Սթիվեն Ռոքֆելերը:

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատում պատրաստված օրինագիծը նախատեսում է 2018 թվականից կորպորատիվ եկամտահարկի կրճատում 35տոկոսից մինչեւ 20 տոկոս: Ֆիզիկական անձանց համար հարկային կատեգորիաների թիվը նախատեսվում է կրճատել յոթից չորսի `12, 25, 35, 39.6 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ