News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չեխիայում գտել են 14-15-րդ դարերով թվագրվող  զանգվածային թաղման 30 գերեզման: Այս մասին հայտնում է Prague Daily Monitor-ը՝ վկայակոչելով Հնագիտության ինստիտուտի հետազոտությունն իրականացրած Յան Ֆրոլիկին:

Նշվում է, որ գերեզմանափոսերը գտել են Կունտա Գորում Կոստնիցան ուսումնասիրելիս: Գերեզմաններն իրենից ներկայացնում են քառակուսի փոսեր՝ 2 մետր երկարությամբ ու լայնությամբ եւ 2,5 մետր խորությամբ: Յուրաքանչյուր գերեզմանափոսում թաղվել է մոտ 50-70 մարդ, ըստ որում՝ ընդհանուր հայտնաբերվել է Միջնադարի 1500 բնակչի մասունք:

Հետազոտողների ենթադրությամբ՝ առաջին գերեզմանները պատկանում են 1318 թվականի սովի զոհերին, մյուսները մահացել են 1348-1350 թվականների ժանտախտի համաճարակի հետեւանքով: Դրանից բացի գերեզմանները դրսից նշումներ չեն ունեցել, այլապես դրանցից առաջինները չէին վնասվի հաջորդ թաղումների ժամանակ, ինչպես նաեւ Կոստնիցան կառուցելիս:

Ֆրոլիկը հայտարարել է, որ այս 30 գերեզմանները համարվում են Եվրոպայում խոշորագույնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ