News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ, այսօր՝ նոյեմբերի 14-ին, հարուցվել է վարչական վարույթ՝ «Էմ Այ Բի Քոնսալթինգ» («Դիլիջան ֆրոլովա» ապրանքանիշ ) ընկերության հանդեպ: Վարչական վարույթը հարուցվել է մրցակից ընկերության՝ «Դիլիջան» հանքային ջրի գործարանի դիմում-բողոքի հիման վրա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏՄՊՊՀ-ից:

Ըստ բողոքի բովանդակության, «Դիլիջան ֆրոլովան» նմանակում է «Դիլիջան» հանքային ջրի արտադրանքը, ինչը սպառողների շրջանում առաջացնում է մոլորություն եւ շփոթություն:

Ըստ բողոքող կողմի, խանութներում վաճառվում է ապակյա նույն տարաներով, նույն գունային համադրությունն ունեցող պիտակներով հանքային ջուր այն դեպքում, երբ իրենք դեռեւս 2009 թվականին Մտավոր սեփականության գործակալությունում գրանցել են «Դիլիջան» ապրանքային նշանը:

Ըստ բողոքի, մրցակից ընկերության նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է: «Դիլիջան» հանքային ջրի գործարանը ՀՀ Մրցակցային մարմնից խնդրում է վարչական վարույթի շրջանակներում լուծում տալ խնդրին եւ արգելել իրենց պատկանող ապրանքային նշանի օգտագործումն ու իրենց արտադրանքի նմանակումը:

Նշենք նաեւ, որ խնդրի մասին դիմող տնտեսվարողը բարձրաձայնել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ օրերս Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ: Մարզի մի շարք գործարարներ Ա. Շաբոյանի հետ հանդիպման ընթացքում բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները, իսկ ՏՄՊՊՀ նախագահը խոստացավ լինել հետեւողական եւ Մրցակցային մարմնի տիրույթում գտնվող բոլոր հարցերին սեղմ ժամկետներում լուծում տալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ