News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցից խոշոր չափի յուրացում կատարելու գործով համապատասխանաբար 6,5 տարվա եւ 5,5 տարվա ազատազրկման դատապարտված Գայանե Մարգարյանն ու Փառանձեմ Մարտիրոսյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել:

Դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը, որն ավելի քան 3 տարի է՝ կալանքի տակ է, պահանջում է առաջադրված մեղադրանքների ծավալից հանել հափշտակության մասով նշված 17 մլն 183 հազար դրամն ու մնացած 4,5 մլն դրամի վնասի վերականգնման համար սահմանել համամասնական կարգ: Նա պահանջում է նաեւ նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել: Դպրոցի նախկին աշխատակից Փառանձեմ Մարտիրոսյանն էլ պահանջում է վերաորակել մեղադրանքն ու պատիժ սահմանել տուգանքի ձևով, հակառակ դեպքում, նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել:

Նշենք, որ գործով 3 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Արաքս Հովսեփյանը Վերաքննիչ չի դիմել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը ուղիղ 10 տարի պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության` շահադիտական նպատակով, կազմել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող, իսկ 2007 թվականի սեպտեմբերից կազմակերպության կադրերի գծով տեսուչ Արաքս Հովսեփյանին է հանձնարարել կազմել հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող ընդհանուր 16 անձի հետ աշխատանքային կեղծ պայմանագրեր: Այնուհետեւ նա անձամբ հաստատել է կեղծ պայմանագրերը, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող 16 անձ, որից հետո Արաքս Հովսեփյանի եւ Փառանձեմ Մարտիրոսյանի հետ աշխատավարձի հաշվարկի պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: Դպրոցի այս երեք աշխատակիցները ելքագրել են 36 մլն 370 հազար ՀՀ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ