News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայտնի հոլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգի «Հերկած դաշտն ու մաճկալը» կտավը Նյու Յորքի աճուրդում 81.3 մլն դոլարով վաճառվել է, ասվում է Christie's աճուրդի տան կայքում։

Նկարում պատկերված է Ֆրանսիայում հիվանդանոցից բացվող տեսարանը, որտեղ Վան Գոգն անցկացրել էր իր կյանքի  վերջին տարիները։ Կտավի նախնական գինը կազմում էր ավելի քան 50 մլն դոլար։

Աճուրդում վաճառվել է նաեւ աբստրակցիոնիստ Վասիլի Կանդինսկու 12.7 դոլար արժողությամբ նկարը՝ «Իմպրովիզացիա ձիերի հետ», հայտնում է Iz.ru–ն։

Մարկ Շագալի «Ծաղիկներով վազը» կտավը վաճառվել է 4.5 մլն դոլարով։ Իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Կլոդ Մոնեի «Առավոտը Սենայի վրա» կտավը վաճառվել է 23.4 մլն դոլարով։ Պաբլո Պիկասոյի «Կքանստած կինը (Ժակլին)» վաճառվել է 36.9 մլն դոլարով։

Ընդհանուր առմամբ սակարկությունների ժամանակ վաճառվել է ամերիկացի բարեգործ Փերրի Բասսի եւ նրա կնոջ՝ Նենսի Լիի 60 աշխատանք։ Ընդհանուր հասույթը կազմել է 479 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ