News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հերթապահ ավիացիոն հերթափոխի զինծառայողները համատեղ վարժանք են անցկացրել Հայաստանի ՌՕՈւ եւ ՀՕՊ ուժերի ու միջոցների փոխգործակցությամբ:

Հերթապահ հերթափոխի կործանիչների թռիչքները կատարվել են ՀՕՊ ուժերի հերթապահության գոտիներում՝ 100-ից մինչեւ 5 հազար մետր տարբեր բարձրություններում:

Անդրկովկասում անցկացվող ՌՕՈւ եւ ՀՕՊ ուժերի եւ միջոցների վարժանքների առանձնահատկությունն այն է, որ թռիչքները կատարում են բացառապես փորձառու օդաչուները, որոնք պատրաստված են զույգի կամ օղակների կազմում մանեւրային օդային մարտեր վարելուն՝ բարձրլեռնային պարզ եւ բարդ կլիմայական պայմաններում:

Վարժանքին մասնակցել է մոտ 300 զինծառայող եւ ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Բուկ-1, Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներ եւ Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմական բազայի չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ