News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ազգայն ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Առինջ մոլ»-ի ու մայրաքաղաքի այլ տոնավաճառների աշխատակիցներ. նրանք ստորագրահավաք են սկսել, որով կոչ են անում խորհրդարանական 4 ուժերին սատարել իրենց պայքարին:

Ցուցարարներից «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը լրագրողներին հայտնեց. «Երեկվանից մենք ստորագրահավաք ենք սկսել, որով դիմում ենք խորհրդարանական 4 կուսակցություններին, որ այս հարցին ուշադրություն դարձնեն, նայեն հասարակ մարդու տեսանկյունից: Այս բռնությունները ոչ մի լավ բանի չեն տանելու: Մարդն ուզում է հանգիստ աշխատի ապրի, իրավունք չունի՞: Ով է որոշել, որ պետք է բռնություններով բյուջե լցնեն, մարդկանց անհանգստացնեն: Սխալ է պատկերացումը, թե առեւտրականները հարուստ մարդիկ են, եթե մի տանը 4 մարդ կա, 4-ն էլ վարկերի տակ են, 4-ն էլ իրենց տներով, մեքենաներով, բիզնեսով գրավի տակ են: Ո՞վ է որոշել, որ այս թալանը պետք է շարունակեն: Ինչ է նշանակում՝ կոշտ կոպիտ վարչարարություն: Մենք տեսանք, որ սա վարչապետից է գալիս: Հենց դարձավ վարչապետ, հենց սկզբից որոշել է, որ ստալինյան քաղաքականությունը պետք է անի: Ըստ դրա էլ ՊԵԿ նախագահը գործում է կոշտ, կոպիտ, ցավացնող վարչարարությամբ»:

Արմեն Ներսիսյանի խոսքով, իրենք դիմում են ԱԺ 4 ուժերին, որ հանձնախումբ ստեղծեն, իրենց էլ ներգրավեն. «Որ  պարզենք, թե իրենց ունեցվածքները որտեղից, ՊԵԿ-ի աշխատողները, որ 150-200 հազար դրամով աշխատողներ են, որտեղի՞ց են տներ կուտակել, մեքենաներ կուտակել: Այդ ո՞նց կարող է պատահի, որ մարդիկ ունեն այդքան շքեղ տներ, իսկ մյուս մարդիկ վարկերի տակ են: Թող իրենց վրա բացեն հետաքննություն, մեզ էլ ներգրավեն: Էդ որ ասում են մերը չի, մեր զոքանչինն է, ուզում ենք հասկանալ, թե էդ զոքանչին որտեղի՞ց այդ ամենը: Թող ԱԱԾ-ն էլ հետապնդի»:

Հիշեցնենք, որ տոնավաճառների, մասնավորապես «Առինջ մոլ»-ի առեւտրականները պահանջում են ազատել իրենց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելուց, քանի որ դա լրացուցիչ ծախսեր է պահանջում իրենցից: Նրանք հայտարարել են, որ պատրաստ են վճարել հարկերը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ հայտարարել էր, որ չի կարելի խրախուսել մարդկանց, որոնք չեն ուզում հարկեր վճարել: Նշենք, որ «Առինջ մոլը» պատկանում է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Օրեր առաջ բախում էր տեղի ունեցել «Առինջ մոլում» առեւտրականների եւ ՊԵԿ աշխատակիցների միջեւ: Ըստ առեւտրականների, հարկայինի աշխատակիցներից մեկը վրաերթի էր ենթարկել առեւտրականներից մեկին ու դիմել փախուստի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ