News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 13-ին, ժամկետային զինծառայողին ծառայությունից ազատելու համար կաշառք պահանջելու եւ ստանալու https://news.am/arm/news/416092.html գործով դատավճիռ է կայացվել:

Ըստ մեղադրանքի, ժամկետային զինծառայող Խաչիկ Խաչատրյանին ծառայությունից ազատելու համար նրա ծնողները 1100 ԱՄՆ դոլար են տվել Երեւանի քաղաքացի Սաթենիկ Սարգսյանին, որն էլ այն Երվանդ Կարապետյանի միջոցով փոխանցել է հոսպիտալի բժիշկ Աշոտ Սիմոնյանին:

Դատարանը վճռել է Երվանդ Կարապետյանին դատապարտել 1 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ նշանակելով փորձաշրջան 1 տարի ժամկետով, հոսպիտալի բժիշկ Աշոտ Սիմոնյանին՝ տուգանել 1 մլն դրամով, ժամկետային զինծառայող Խաչիկ Խաչատրյանի ծնողներին՝ Կարինե Խաչատրյանին եւ Արգամ Սիմոնյանին, 2 տարվա պայմանական ազատազրկման: Սաթիկ Սարգսյանին դատարանը վճռել է տուգանել 200 հազար դրամով: Նշենք, որ Սաթիկ Սարգսյանի համար մեղադրող Լեւոն Պետրոսյանը պահանջել էր 1 տարվա ազատազրկում:  Ի դեպ, Սաթիկ Սարգսյանը մեկ այլ գործով երկու ամիս առաջ 5 տարվա ազատազրկման է դատապարտվել եւ այժմ նա կալանքի տակ է գտնվում:

Հիշեցնենք, որ այս գործով բոլոր ամբաստանյալները, բացի Աշոտ Սիմոնյանից, ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքները:

NEWS.am-ի հետ զրույցում Երվանդ Կարապետյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը հայտնեց, որ ամենայն հավանականությամբ, դատավճիռը չեն բողոքարկի: Չի բացառվում, որ մեղադրողը Վերաքննիչ կդիմի, քանի որ առնվազն Սաթիկ Սարգսյանի համար նա ազատազրկում էր պահանջել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ