News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՊՀ դիմաց դասադուլ հայտարարած ուսանողները քիչ առաջ նստացույց են հայտարարել: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ մի քանի տասնյակ ուսանող այս պահին նստել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիմաց: Նրանց են միացել նաեւ Կոնսերվատորիայի մոտ երեք տասնյակ ուսանող:

Դասադուլավոր ուսանողներն այսպիսով իրենց աջակցությունն են հայտնում այսօր հացադուլ հայտարարած 5 ուսանողներին, որոնք առավոտից ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլ են հայտարարել եւ փակել լսարանի դուռը: Նրանք պահանջում են, որպեսզի Ազգային ժողովը կասեցնի տարկետման վերացման մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում է նաեւ այդ օրինագիծը:

Այս պահին կոնսերվատորիայի ուսանողները դսական երաժշտություն են նվագում, այսպիսով իրենց համերաշխությունը հայտնելով բողոքի ակցիային եւ հացադուլավոր իրենց ընկերներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմա

նագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ