News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել անօդաչուներ արտադրողի դեմ,  որը, հնարավոր է, փորձարկումներ է անցկացրել կենդանի թիրախի վրա՝ անօդաչու տեխնիկան ցուցադրելիս Ադրբեջանի խնդրանքով փորձելով գրոհել հայկական դիրքերի վրա:

Հետաքննությունը վարում է իսրայելական ոստիկանության միջազգային հանցագործությունների քննությամբ զբաղվող բաժինը, հայտնում է Times of Israel-ը:

Հետաքննության մասին տեղեկությունը տարածվել է, երբ Իսրայելի դատարանը հավանություն է տվել գործով լրատվամիջոցներին տեղեկություններ փոխանցելու արգելքին: Օրինակ՝ ոստիկանությունը չի բացահայտի «հաճախորդին»:

Aeronautics-ի հայտարարության մեջ նշված է, որ ընկերությունը «ցանկացած հարցով լիովին կհամագործակցի եւ իր հնարավորությունների սահմաններում կաշխատի, որ հետաքննությունը հնարավորինս արագ կատարվի»:

Դատարանի որոշումը վկայում է, որ ընկերության դեմ քննություն է վարվում առնվազն սեպտեմբերի 4-ից, տեխնիկայի ցուցադրման ժամանակ անօդաչուների օգտագործման մասին տեղեկությունների առաջին հրապարակումներից մի քանի շաբաթ հետո:

Հաղորդվում է, որ ընկերությունը գործ է ունեցել նաեւ Մյանմարի ռազմական խունտայի հետ, որը մեղադրվում է մուսուլմանների էթնիկական զտման մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսին Aeronautics ընկերությունը զրկվել է «կարեւոր հաճախորդին» Orbiter 1K  անօդաչուի արտահանման լիցենզիայից:

Times of Israel-ի հոդվածում նշվում է, որ իսրայելական ռազմական ձեռնարկությունները, որպես կանոն, հաճախորդներին ուղղակիորեն չեն անվանում: Սակայն հայտարարությունից կարելի է կռահել, որ հաճախորդը Ադրբեջանն է: Իսրայելական պարբերականը նաեւ ընդգծում է, որ անցյալ  տարի Ադրբեջանը Harop կամիկաձե անօդաչուն օգտագործել է ավտոբուսի վրա հարձակվելիս, որի հետեւանքով 7 հայ է զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ