News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Գալիս են տոնավաճառ, փակում են շուկաների մուտքերը, հաճախորդներին են վախեցնում, չենք կարողանում դիմանալ ՊԵԿ-ի այդ ահաբեկչումներին:  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ի մոտ տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց  «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը:

«Եթե նպատակ ունեն ՀԴՄ չխփելու համար 175 հազար տուգանեն, դա ուրիշ խնդիր է: Մենք գիտենք, թե իրականում որն է նրանց նպատակը: Թող էնքան  շնորհք ունենան ու մարդկային լեզվով խոսեն, թե չէ՝ մարդիկ մտնում են հարկային, վախից աշնան տերեւի նման դողում են: Մենք չենք կարողանում դիմակայել, մեզ հետ կոպիտ են խոսում, ու մենք չենք կարող այլևս մարսել այդ խոսելաոճը»,-ասաց նա:

Բողոքի ակցիայի մասնակիցներից Սուսաննա Ալեքսանյանն էլ նշեց. «Օրենքն ընդունված է, որ 2017-2018 թվականներին ամեն մի գործ անող իրավունք ունի կամ 1,5 տոկոս շահութահարկ վճարի կամ 5 տոկոս: Եթե 1,5 տոկոս է վճարում, պետք է բոլոր փաստաթղթերը ներկայացնի, բայց դա շատ դժվար է եւ քաշքշուկների առիթ է տալիս, կաշառակերության դուռ է բացում: Դրա համար շատերը նախընտրեցին աշխատել 5 տոկոսով: Իսկ այսօր պարտադրում են, ապրանքը մարդկանց չեն տալիս, մինչեւ «Նորֆոլկ» ընկերության հետ պայմանագիր չունենան: Այսինքն մեզ բռնի կերպով պարտադրում են, որ 1,5 տոկոսով աշխատենք: Մենք պատրաստ ենք բոլոր հարկերը մուծել, մենք հանցագործներ չենք: Մենք պատրաստ ենք վճարել, միայն ուզում ենք թղթաշրջանառությունը պակասեցնեն»:

Հիշեցնենք, որ տոնավաճառների, մասնավորապես «Առինջ մոլ»-ի առեւտրականները պահանջում են ազատել իրենց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելուց, քանի որ դա լրացուցիչ ծախսեր է պահանջում իրենցից: Նրանք հայտարարել են, որ պատրաստ են վճարել հարկերը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ հայտարարել էր, որ չի կարելի խրախուսել մարդկանց, որոնք չեն ուզում հարկեր վճարել: Նշենք, որ «Առինջ մոլը» պատկանում է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Օրեր առաջ բախում էր տեղի ունեցել «Առինջ մոլում» առեւտրականների եւ ՊԵԿ աշխատակիցների միջեւ: Ըստ առեւտրականների, հարկայինի աշխատակիցներից մեկը վրաերթի էր ենթարկել առեւտրականներից մեկին ու դիմել փախուստի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ամենաշատ