News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիտնականները գենային ինժեներիայի միջոցով երեքաչքանի բզեզ են ստեղծել: Կատարած աշխատանքը նրանք ներկայացրել են PNAS ամսագրում, փոխանցում է Gazeta-ն: 

Ավելի վաղ հետազոտողների խումբը երեքաչքանի կոյաբզեզ էր ստեղծել պատահաբար՝ արգելափակելով գեների մի մասը, որոնք պատասխանատու են միջատի գլխի զարգացման համար: Նրանք առանց եղջյուրների բզեզ էին ստացել, բայց երեք աչքով:

Այս անգամ գիտնականները փորձ են անցկացրել բզեզների թերթիկաբեղիկավորների ընտանիքի երկու տեսակի վրա՝ արգելափակելով գլխի ձեւավորման համար պատասխանատու միայն մեկ գենը: Նոր աչքը ստեղծվել է սովորական 2 աչքերի ճիշտ մեջտեղում: Այն ստեղծվել է բջիջների նույնպիսի տեսակներով, ինչ եւ մյուս աչքերի դեպքում, ունի նույն կառուցվածքը եւ նույն կերպ է արձագանքում գրգռիչներին:

Հետազոտողները հույս ունեն, որ ստացած տվյալները թույլ կտան ավելի լավ հասկանալ օրգանների առաջացման եւ զարգացման մեխանիզմները, սա կընդլայնի  լաբորատորիաներում արհեստական օրգանների աճեցման հնարավորությունները՝ ինչպես հետազոտական, այնպես էլ բժշկական նպատակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ