News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նուբարաշենի ժամկետնանց թունաքիմիկատների ժամանակավոր պահեստարանի հարցը դեռ բաց է մնում: Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական տարածքում` Ջրաշեն, Գեղանիստ եւ Մուշավան համայնքների հարեւանությամբ, հաղորդում է «ԷկոԼուրը»

Այնտեղ թաղված են 1-ին եւ 2-րդ դասի վտանգավորության շուրջ 900 տոննա թունաքիմիկատներ` ԴԴՏ, հեքսաքլորան, պենտաքլորֆենոլ, նաեւ արսեն, ծծումբ, ֆոսֆոր, պղինձ, սնդիկ պարունակող ագրոքիմիկատներ: Գերեզմանոցում խիստ աղտոտված հողի ծավալը կազմում է շուրջ 7100 տոննա: Գերեզմանոցը հարակից է «Էրեբունի» պետական արգելոցին: Գերեզմանոցը ենթակա է լիկվիդացման, քանի որ գերեզմանոցը չունի հատակ, պատեր եւ տանիք, թունաքիմիկատներն անմիջականորեն թաղված են հողի մեջ: Գերեզմանոցի տարածքում առկա են սողանքային երեւույթներ, որոնք մեծացնում են թունաքիմիկատներով շրջակա միջավայրի աղտոտման ռիսկը:

Նոյեմբերի 9-ին` Երեւանի Էրեբունի թաղապետարանում տեղի ունեցավ «Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում եւ կայունացում» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ 1-ին հանրային քննարկումը: ԷկոԼուրը հետաքրքրվեց, թե որտեղ են պահվելու թունաքիմիկտները մինչեւ ոչնչացման համար այլ երկիր արտահանվելը: Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը պատասխանեց. «Քննարկումների արդյունքում Հրազդանի բնակիչները դեմ դուրս եկան, նրանք չուզեցին որ իրենց քաղաքի մոտ նման վտանգավոր նյութերի կուտակման վայր առաջանա: Հաշվի առնելով բնակչության անհանգստությունը` որոշվել է այդ տեղանքը չօգտագործել: Այլընտրանքային տեղանքի ընտրությունը դեռ ընթացքի մեջ է: Դա մեր ծրագրի խնդիրը չէ, դա մեր կառավարության խնդիրն է, թե ինչ տեղանք կհատկացվի: Բայց մեկ այլընտրանքային լուծում էլ կա, հնարավոր է, որ էդպիսի պահեստավորումն առհասարակ չիրականացվի, եթե մենք կարողացանք գտնել այնպիսի լուծում, որ անմիջապես որոշ քանակ հավաքվի եւ տեղափոխվի»:

Ծրագրով նախատեսվում է թունաքիմիկատները արտահանել երկրից` ոչնչացման համար: Սակայն դեռ հայտնի չէ, թե որ երկիր է արտահանվելու: Իսկ գերեզմանոցի 7100 տոննա աղտոտված հողը պետք է աղտազերծվի տեղում:

Նշենք, որ Հայաստանը 2003թ-ին վավերացրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան եւ պարտավորվել մինչեւ 2025թ. ոչնչացնել երկրում առկա ժամկետանց քլորօրգանական թունաքիմիկատները:

Նախագիծը ձեռնարկել է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն ՄԱԶԾ/ԳԷՀ օժանդակությամբ: Նախագծի կապալառուն չեխական DEKONTA եւ GeoTest ընկերությունների կոնսորցիումն է: Ծրագրին աջակցում են ՀՀ բնապահպանության, արտակարգ իրավիճակների առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ