News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սույն թվականի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների ընթացքում Ինեկոբանկը միկրոֆինանսավորման նպատակով վարկային միջոցներ է ստացել Symbiotics կազմակերպությունից ընդհանուր առմամբ 9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Այսպիսով, Ինեկոբանկի եւ Symbiotics-ի միջեւ կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմեց շուրջ 14մլն. ԱՄՆ դոլար, ինչը վկայում է կազմակերպությունների միջեւ արդյունավետ եւ երկարաժամկետ համագործակցության մասին: Ներգրավված ֆոնդերը Ինեկոբանկի կողմից կուղղվեն միկրովարկավորման ոլորտ` նպաստելով տնտեսական զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Ինեկոբանկը 2010թ.-ից համագործակցում է Symbiotics հիմնադրամի հետ: Այս տարիների ընթացքում մենք միասին իրականացրել ենք մի շարք արդյունավետ ծրագրեր եւ ուրախ ենք եւս մեկ անգամ ամրապնդել հարաբերությունները մեր կառույցների միջեւ, որոնք ուղղված են մեր հաճախորդների համար էլ ավելի գրավիչ առաջարկների ստեղծմանը: Այս վարկի ներգրավումը հատկանշական է նրանով, որ բանկին վարկային միջոցները տրամադրվել են ՀՀ դրամով, ինչը թույլ է տալիս մեր հաճախորդներին առաջարկել էլ ավելի գրավիչ պայմաններով վարկային միջոցներ» - նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Թադեւոսյանը:

Ինեկոբանկը, շարունակում է ընդլայնել արդյունավետ համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ, ինչի արդյունքում միայն այս տարվա վերջին միջազգային գործընկերներից ներգրաված գումարը կկազմի 54 մլն. ԱՄՆ դոլար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ