News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների առաջնորդները երեքշաբթի համաձայնագիր են ստորագրել աշխատանքային միգրանտների պաշտպանության եւ իրավունքների մասին, որը Մանիլայում «ասիական տասնյակի» գագաթնաժողովի գլխավոր արդյունքներից էր, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Փաստաթուղթն ուղղված է միգրանտների համար սոցիալական պաշտպանության, արդարադատության եւ առողջապահության հասանելիություն ապահովմանը։ «Համաձայնագիրը միգրանտներին ընտանիքի անդամների այցելության իրավունք է ապահովում, արգելում այդ անդամների անձնագրերի բռնագրավումը, պաշտպանում աշխատավայրում սեռական ոտնձգություններից, կոչ անում հարգել արդարացի պարգեւատրման  եւ արհմիությունների ու ասոցիացիաների անդամակցելու նրանց իրավունքը»,– ասված է փաստաթղթի մեկնաբանության մեջ։

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որի երկիրն այս տարի նախագահում է Հարավարեւելյան Ասիայի պետությունների միությունում, բազմիցս այդ համաձայնագիրն անվանել էր նշանակալի, քանի որ դրա մշակման համար մոտ 10 տարի է անհրաժեշտ եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ