News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով նիստին, այսօր` նոյեմբերի 14-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց ոստիկան Գեւորգ Սահմանյանը: Նա նշեց, որ աշխատում է Ոստիկանության ՊՊԾ գնդում որպես ծառայության տեսուչ: 2016թ. հուլիսի 29-ին էլ իրենց գունդը ուղեկցել է Ազատության հրապարակից դեպի Խորենացի փողոց շարժվող քաղաքացիների երթը:

«Հանրահավաք էր, հետո երբ ավարտվեց, մեզ տեղաբաշխեցին, որ երթն ուղեկցենք, բերենք Խորենացի փողոց հասցնենք անվտանգ: Երբ Նարդոսից իջնում էինք, բոլորը միասին գոռացին` «դեպի Սարի թաղ»: Մի հինգ հոգով փորձել ենք խոչընդոտել, կանխել, որ չգնան Սարի թաղ, բայց խփելով, հարվածելով մեզ` բարձրացան: Դրանից հետո մենք չենք բարձրացել Սարի թաղ, մեզ հրահանգեցին, որ Խորենացի փողոց գնանք: Երթի դիմացից Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանն էին, ոնց որ Եղիշե Պետրոսյանը…էլ չեմ հիշում: Լիդերի կարգավիճակով էէին նրանք, թեւանցուկ քայլում էին, հետո միանգամից թեքվեցինդ եպի Սարի թաղ»,-ասաց վկան:

Վկան նաեւ նշեց, թե երբ Սարի թաղ բարձրացոողներին մոտեցել եւ ասել է, թե այնտեղ վտանգավոր է, կրակում են, թող չբարձրանան, ինչ-որ մեկը իրեն հետեւից հարվածել է: Թե հարվածողն ով է եղել, վկան նշեց, որ չի հիշում, դրանից հետո իր մոտ մեջքի սուր ցավեր են առաջացել: Նրա խոսքով, այդ օրը վնասվածքներ են ստացել նաեւ իր ոստիկան ընկերները:

Մեղադրողի հարցին` ինչ գիտի վկան ոստիկանության ՊՊծ գնդի գրավման մասին, ինչպես է այդ մասին լսել, վկան պատասխանեց.  «Զանգել են, տագնապով կանչել են, մինչ այդ, ասեմ, որ ես պատի տակով անցել եմ, վերեւից վրես ավտոմատ են պահել, ես չեմ հասկացել` ինչ է կատարվում: Մինչեւ հասանք, ասացին, որ զինված անձինք կան, մեքենայով եկել են, փորձել են իրավիճակ ստեղծել, յանի վթարվել է մեքենան, տղաները մարդկային տեսանկյունից փորձել են օգնություն ցույց տալ` բռնի ուժով ներս են մտել»:

Անդրիաս Ղուկասյանի հարցին` արդյոք երթի ժամանակ լրագրողներ եղել են, թե ոչ, վկան պատասխանեց. «Դե երեւի կային, կեսից շատը լրագրող են էլի…բա տենց միջոցառում էին կազմակերպել, լրագրողները բաց կթողնե՞ին»:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ