News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 26
USD
450.71
EUR
480.77
RUB
8.04
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ Երեւանի Ավագանու նիստում նոր քաղաքապետ է ընտրվել «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը: Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 50, դեմ՝ 1 մարդ:

Երեկ՝ դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշել էր, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում կուսակցությունն առաջարկում է «Հայռուսգազարդ» ընկերության նախագահ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Մինչ այդ նշվում էր, որ ՀՀԿ-ում այդ պաշտոնի համար քննարկվում է երկու թեկնածություն. Կարեն Կարապետյանի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի: Դեռ 3 օր առաջ NEWS.am-ը հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ, Երեւանի հաջորդ քաղաքապետը հենց Կարեն Կարապետյանն է լինելու:

Հաշվի առնելով, որ Երեւանի ավագանում ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն՝ 35 մանդատ, ապա ակնհայտ էր, որ Կարեն Կարապետյանի թեկնածության քվեարկությունը Երեւանի Ավագանու նիստում կրելու է զուտ ձեւական բնույթ:

Այդուհանդերձ, քաղաքապետի ընտրություններն առանց զավեշտի չեն անցել: Բանն այն է, որ ըստ ընտրակարգի, կողմ քվեարկողները քվեաթերթիկի վրա նշում են անում «դեմ» գրառման վրա, իսկ դեմ քվեարկելու դեպքում՝ «կողմ» գրառման վրա: Քվեարկության ընթացքում եղել է այդպիսի մեկ քվեաթերթիկ, եւ ընտրություններից հետո բավական երկար ժամանակ Երեւանի ավագանու անդամները քննարկում էին՝ միգուցե քվեարկողներից մեկը կողմ քվեարկելիս շփոթվել է եւ նշում արել հենց «կողմ» գրառման վրա: Բանը հասել է այնտեղ, որ ավագանու անդամներին առաջարկել են, որ «դեմ քվեարկողն» արձագանքի եւ տեղյակ պահի, թե ինչպես է քվեարկել: Բնականաբար որեւէ մեկը չի համարձակվել արձագանքել, եւ ավագանին որոշել է այդ մեկ քվեաթերթիկը գրանցել որպես Կարեն Կարապետյանի դեմ քվեարկված:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել էր Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելուց հետո:

Ստորեւ ներկայացնում ենք Կարեն Կարապետյանի կենսագրությունը.

Ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին:

1970-1980 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը:
1980-1985թթ. սովորել եւ գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության եւ մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում:
1996-1998թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում` որպես գլխավոր տնօրենի տեղակալ:
1998-2001թթ՝ «Հայէներգո» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն:
2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:
2001թ.-ից` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:
1989 թ. շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի կոչում, ունի 17 գիտական աշխատանք:
2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:
2008թ.-ին ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:
2010թ.-ին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, ապօրինի կալանավորվածներ եւ դա ԲԴԽ շենքից է որոշվում. Արամ Վարդեւանյան
ԲԴԽ–ն ունի միայն 1 նպատակ՝ ծառայելու բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկություններին…
«Դիմադրություն» շարժման մասնակիցների երթը՝ Ֆրանսիայի հրապարակից դեպի ԲԴԽ
Կգնանք ԲԴԽ, կանենք ինչ անհրաժեշտ է։ Իսկ ժամը 15.30 բոլորս հավաքվում ենք այս...
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 15
Փաստորեն, դեռ տարիուկես առաջ կառավարական կաբինետի անդամները, մեկը մյուսից անտեղյակ, մե՛կ հայտարարում էին, թե սահմանազատում ու սահմանագծում…
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի հարազատներից առգրավված զենքերը հետ են վերադարձրել
Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ...
«Հրապարակ». Սյունիքը բզկտելու ճարտարապետները
Կողմերը պայմանավորվել էին վերագործարկել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Իսկ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց...
«Ժողովուրդ». Սոչիի պատգամավորի բարեգործությունը՝ հանուն ՌԴ և ՀՀ բարեկամության, իշխանություններն իրենց են վերագրել
Եվ տարածված պաշտոնական հաղորդագրությունից այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե ՀՀ իշխանություններն են նախաձեռնել...
Ամենաշատ