News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինծառայությունն անցել է Պաշտպանության նախարարությունում: Նոյեմբերի 14-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ է ծառայել գերատեսչության գործող ղեկավարը եւ ինչու բանակում նրա ծառայելու մասին փաստաթղթերը չեն պահպանվել:

Զաքարյանը հավաստիացրեց, որ Զինված ուժերում քաղաքացու ծառայելու մասին վկայող բոլոր փաստաթղթերը զինծառայությունն ավարտելուց հետո 5 տարի անց «արխիվացվում եւ ոչնչացվում են»: «Ես էլ եմ ծառայել, բայց դուք չեք կարող փաստաթղթեր գտնել, որոնք դա կվկայեն: Ընդամենը միայն նշում կա իմ զինգրքույկում այն մասին, որ ծառայել եմ»,- ասաց պաշտպանության փոխնախարարը:

Նշենք, որ զինգրքույկը կորցնելիս քաղաքացիները դիմում են զինկոմիսարիատ՝ նորը ստանալու համար, որը տրվում է արխիվային փաստաթղթերի հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ