News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայի շրջանում ԱԴԾ-ն ձերբակալել է «Թաբլիղի Ջամաաթ» ծայրահեղական կազմակերպության մոտ 70 ղեկավարների եւ անդամների, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  ՌԴ ԱԴԾ Հասարակական կապերի կենտրոնին:

«Ձեռնարկված միջոցառումների ընթացքում ձերբակալվել են ծայրահեղական միավորման 69 անդամներ, այդ թվում նրա ղեկավարները: Խուզարկությունների ընթացքում առգարվվել են ծայրահեղական գրականություն, կապի միջոցներ, ինչպես նաեւ տեղեկությունների էլեկտրոնային կրիչներ՝ հակաօրինական գործունեության հաշվետվությամբ: ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի Կունցեւոյի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Թաբլիղի Ջամաաթը» 1926 թվականին Հնդկաստանում հիմնադրել է Մաուլան Մուհամմադ Իլյասը: 2009 թվականին ՌԴ Գերագույն դատարանն այն ծայրահեղական է ճանաչել, որը «սպառնում է Ռուսաստանի հանրության կայունությանը եւ երկրի տարածքային ամբողջականությանը»:

Արմատական կազմակերպությունը քարոզում է նախկինում իսլամում ընդունված վարքի մոդելին վերադարձ, եւ բազմիցս մեղադրվել է ահաբեկչական խմբավորումների հետ կապերի մեջ: Հրապարակային աղբյուրների տեղեկություններով՝  «Թաբլիղի Ջամաաթի» կողմնակիցների մեծ մասն ապրում է Հարավային Ասիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ