News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երիտասարդության առավելությունը նրանում է, որ իրենք անկանխատեսելի են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում ցուցարար ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Այդ առումով ես կանխատեսելի եմ՝ իմ անցած փորձով, արած քայլերով: Այն, ինչ որ ուսանողությունն անում է, համարում եմ ճիշտ: Ես հակված չեմ քննադատելու այն մարդկանց, որոնք սեփական առողջությունը վտանգի տակ դնելով, քայլերի են գնում: Որպես մարդ, իհարկե, կոչ կանեի հացադուլից դուրս գալու, որովհետեւ, եթե հացադուլ անելով էդ խնդիրը լուծվեր, ես էլ հացադուլ կանեի, բայց հանրապետական մեծամասնությունը տենց բաների չի նայում, խնդիրները այլ հարթության վրա է դրել:

Բայց ուսանողությունը անկանխատեսելի է, ես չգիտեմ վաղը ինչ կանի, գուցե այնպիսի քայլ անի, որ իշխանությունը ստիպված լինի նահանջելու: Դա արդեն ձեր մտքի ճկունության խնդիրն է:

Իմ ունեցած փորձը բոլորիդ աչքի առաջ է եղել, ժամկետ ենք տվել, եկել ենք նախագահականի մոտ, դժբախտաբար մեր քայլերը օգուտ չեն տվել, դեռ ընդդիմություն եմ, ու այդ առումով զերծ կմնամ խորհուրդներ տալուց»,-ասաց նա:

Արամ Սարգսյանը նշեց, որ իշխանությունները նայել են բանակի թվերը, եւ որպես լուծում այս տարբերակն են գտել, ինչն իրականում լուծում չի. «Նրանք վտանգ տեսնելով սահմանամերձ գոտիներում զորակոչը լրացնելու համար էս լուծումն են գտել եւ պնդում են իրենց տեսակետը:

Նա հիշեցրեց, որ իր եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը եւս ժամանակին տարկետումը հանելու նախաձեռնությամբ է հանդերձ եկել ու չի կարողացել անցկացնել. «Հիմա Վիգեն Սարգսյանը անցկացնում է, մի քիչ ամոթ է: Իսկ պատճառն այն է, որ այն ժամանակ իշխանության թեւերի տարանաջման սկզբունքը գործում էր»:

Արամ Սարգսյանն ընդգծեց, որ ինքը դեմ է քվեարկելու տարկետումը սահմանափակող օրինագծին, ելույթներով հիմնավորելու է իր տեսակետը:

Տպել
Ամենաշատ