News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն առաջարկում է Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին պետական աջակցության ժամկետը երկարաձգել մինչեւ 2020 թվականը ներառյալ։

«Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրինագծում համապատասխան փոփոխությունների նախագիծը նոյեմբերի 14-ին ներկայացվել է խորհրդարան։ Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը ծագել է այն պատճառով, որ 2015–ին օրենքի ընդունմամբ եռամյա շրջան էր սահմանվել դրա իրականացման համար։ Այն ժամանակ հիմնական նպատակն այն էր, որ այդ ժամկետի լրանալուց հետո ուսումնասիրվի սահմանամերձ համայնքների բնակչությանը պետական աջակցության արդյունավետությունը։

Պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ արդյունք է ունեցել այդ օրենքը, մասնավորապես, սահմանամերձ համայնքների բնակչության թվաքանակի ցուցանիշի առումով, Տերտերյանն ասաց, որ իրականացվել են այդ շրջաններում բաժանորդների քանակի հաշվառման հաշվարկներ։ Ըստ այդ տեղեկությունների՝ այդ ուղղությամբ որեւէ շոշափելի փոփոխություն չկա։«Ես հասկանում եմ, որ բաժանորդների քանակը կարող է եւ ցուցանիշ չլիներ, քանի որ մարդիկ կարող են հեռանալ, բայց միեւնույն ժամանակ մնալ գազի կամ էլեկտրաէներգիայի ընկերության բաժանորդ։ Սակայն բնակիչների սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի ծավալները՝ մոտ 928-929 մլն դրամ, ծախսվում են ամբողջովին։

Օրինագծի ընդունումը թույլ կտա պետական աջակցություն ցուցաբերել 25 համայնքների 37 բնակավայրերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ