News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սերգեյ Լավրովը կայցելի Երեւան եւ Բաքու։ Այս մասին Մավրիկիայի Հանրապետության տարածաշրջանային եւ արտաքին առեւտրի նախարար Ս. Լաչմինարաիդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Առաջին  հերթին այդ այցելությունները նվիրված են Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Օրակարգը ներառելու է երկկողմ համաձայնագրեր, յուրաքանչյուր երկրի հետ դրանք տարբեր են։ Կխոսենք նաեւ միջազգային խնդիրների մասին, այդ թվում՝ կփորձենք հասկանալ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին հանդիպումից հետո ուր ենք հասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գործադրվող ջանքերի առումով»,– ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ