News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարությունը մեծ սխալ է թույլ տվել, որովհետեւ քաղաքական քթածակ չի կարողացել ցուցաբերել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամի ընթացքում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով տոնավաճառների առեւտրականների բողոքին:

«Տոնավաճառների մեր հայրենակիցների գործունեության վարչարարության հետ կապված Կառավարությունը մեծ սխալ է թույլ տվել, որովհետեւ քաղաքական քթի ծակ չի կարողացել ցուցաբերել: Մենք հետամուտ ենք լինելու մինչեւ վերջ եւ ցույց ենք տալու, որ իրենց տնտեսագիտական հաշվարկները սխալ են»,- ասաց Միքայել Մելքումյանը:

ԱԺ փոխնախագահը հորդորեց նախ եւ առաջ ուսումնասիրել գազի ոլորտը: Նա հիշեցրեց, որ 3,5 տարի առաջ գազամատակարարման համակարգի մասին որոշում է ընդունվել խորհրդարանում եւ անհրաժեշտ է հետամուտ լինել պարզելու, թե որտեղից 7,5-8 տոկոս կորուստները:

«Այսինքն 50-55 մլն դոլարի կորուստ ենք ունենում, ի՞նչ է դա նշանակում, ո՞նց է ստացվում, որ այդքան կորուստ է լինում»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ տոնավաճառների, մասնավորապես «Առինջ մոլ»-ի առեւտրականները պահանջում են ազատել իրենց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելուց, քանի որ դա լրացուցիչ ծախսեր է պահանջում իրենցից: Նրանք հայտարարել են, որ պատրաստ են վճարել հարկերը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ հայտարարել էր, որ չի կարելի խրախուսել մարդկանց, որոնք չեն ուզում հարկեր վճարել: Նշենք, որ «Առինջ մոլը» պատկանում է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ