Մոսկվայի «Տրետյակովսկայա» պատկերասրահում բացվում է հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարների ցուցահանդեսը։
NEWS.am–ին Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսը Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում իրականացվող գլխավոր միջոցառումներից է։ Հավաքածուում կա մոտ 30 գեղանկար։
Սարյանի աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ 2018-ի հունվարի 14-ը։