News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների եւ որոշումների կայացման համակարգերի մշակման գործում:

Վարչապետը շրջայց է կատարել ընկերության ստորաբաժանումներում, ծանոթացել դրանց գործունեությանը, ստեղծված աշխատանքային պայմաններին, իրականացվող ծրագրերին եւ զարգացման հեռանկարներին: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն արդյունավետ համագործակցում է բեռնափոխադրումների, երկաթուղային, ավիացիոն եւ ավտոբուսային հաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ: Ըստ նրանց՝ խելացի ծրագրային լուծումները թույլ են տալիս տրանսպորտային ընկերություններին նվազեցնել ծախսերը, ավելացնել շահութաբերությունը եւ բարելավել սպասարկման որակը:

Կարեն Կարապետյանը ողջունել է «Օպտիմ»-ի ակտիվ գործունեությունը մեր երկրում եւ կառավարության անունից համագործակցության պատրաստակամություն հայտնել: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ աշխատել՝ ՀՀ ողջ տարածքում տրանպորտային ցանցի արդյունավետ լոգիստիկ սխեմայի ձեւավորման եւ որոշումների կայացման համակարգի մշակման հարցում: Ընկերության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար եւ համագործակցության պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ սկսել տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները:

«Օպտիմ»-ն իր գործունեությունն իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հնդկաստանում եւ Ավստրալիայում գործող 4 գրասենյակի միջոցով: Նաեւ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում գործունեություն ընդլայնումն «Օպտիմ Արմենիա»-ին, որը ընկերության 2-րդ խոշոր գրասենյակն է աշխարհում, հնարավորություն կտա վերածվել տարածաշրջանային կենտրոնի, օտարերկրացի հաճախորդներ ներգրավել եւ ծառայություններ մատուցել: Աշխատակազմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող 80 մասնագետից՝ տեխնիկական համակարգերի ճարտարապետներ, դիզայներներ, ծրագրավորողներ, տվյալների բազաների նախագծողներեւ մշակողներ եւ որակի ապահովման մասնագետներ: Ներկայում շուրջ 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրման արդյունքում ընդլայնվել է ընկերության գրասենյակային տարածքը եւ ավելի քան 140 բարձրակարգ մասնագետի աշխատատեղով ապահովելու հնարավորություն է ստեղծվել: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են հայաստանյան բուհերում իրականացնել մասնագիտական հմտությունները զարգացնող տարբեր դասընթացներ՝ նպատակ ունենալով զարգացնելու գործառնական հետազոտության, օպտիմալացման տեսության եւ որոշումների կայացման ավտոմատացման ոլորտները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ