News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Airbus ավիաընկերության ամերիկյան ստորաբաժանումը ներկայացրել է թռչող անվարորդ տաքսու նախատիպը։ Ենթադրվում է, որ նորամուծությունն առաջին թռիչքը կիրականացնի մինչեւ 2017-ի վերջը։ Մեքենայում կարող է տեղավորվել մեկ ուղեւոր կամ 100 կգ բեռ, հայտնում է Verge–ը։

Vahana աերոտաքսիի հայեցակարգը Airbus–ն արդեն ներկայացրել էր 2016-ին։ Դա 8 պտուտակներով կոնվերտոպլան է՝ 2 թեւով։ Դրա առանցքը ուղեւորի կապսուլան է, որը կարող է միանալ ինչպես թռչող, այնպես էլ ցամաքային պլատֆորմների հետ։ Պտուտակների շնորհիվ թռչող տաքսին կարող է սահմանափակ տարածքից օդ բարձրանալ եւ զարգացնել նորմալ արագություն՝ գործելով ինքնաթիռ ռեժիմով։ Օդային տաքսին մեկտեղանի է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ