News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է Մյանմարի ԶՈւ հրամանատարության հետ հանդիպման ժամանակ ընդգծել Ռաքհայն նահանգում իրավիճակի կայունացման եւ բռնության դադարեցման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը, փոխանցում Reuters–ը։

Նրա խոսքով՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է լինելու Ռաքհայնում խաղաղության հաստատմանը։ «Մենք կենտրոնացած ենք Ռաքհայնում իրավիճակի կարգավորման վրա, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ, ուզում ենք դադարեցնել բռնությունը եւ երաշխիքներ ունենալ, որ զինվորականները կպաշտպանեն այդ շրջանի բնակչությանը հավասարապես, եւ որ արժանահավատ հետաքննություն կանցկացվի»,– ասել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Ռահյանի նահանգում ճգնաժամի սկսվելուց հետո մոտ 600 հազար ռոհինջա մուսուլման ստիպված է եղել փախչել Բանգլադեշ՝ փրկվելով Մյանմարի զինվորականների բռնություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ