News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի ուղղությամբ տանկեր են շարժվում: Ականատեսները հայտնում են, որ ռազմական մեքենաները նաեւ փակում են քաղաքից դուրս գտնվող խոշոր ճանապարհները, հաղորդում է Independent-ը:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները զինված զինծառայողները փակել են պետական ZBC հեռուստաընկերությունը:

Այս ամենը տեղի է ունենում զինվորականների եւ երկրի իշխող Զանու Հայրենասիրական  ճակատ կուսակցության  միջեւ աճող ճնշումների ֆոնի վրա: Կուսակցության նախագահն է Ռոբերտ Մուգաբեն, ով արդեն 37 տարի  ղեկվարում է երկիրը:

Անցյալ շաբաթ Մուգաբեն հեռացրել է փոխնախագահ Էմերսոն Մնանգագվային, ով համարվում էր նախագահի պաշտոնում նրա փոխարինողը:

Մնանգագվայի հեռացումը դեպի նախագահական աթոռ ճանապարհ բացեց ներկայիս առաջին տիկին Գրեյս Մուգաբեի համար:

Ավելի վաղ, տեղի գեներալներից մեկն զգուշացրել էր, որ զինվորականներն առանց տատանվելու կխառնվեն, որպեսզի վերջ դնեն ազատագրական  պայքարի նախկին զինվորականների դեմ «մաքրազերծումներին» ՝ ներառյալ Մնանգագվային:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ