News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պիեր Մոսկովիսին առաջարկում է խիստ պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք հրաժարվում են համագործակցել Եվրամիության ֆինանսական մարմինների հետ:

Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 14-ին վերջերս հրապարակված «դրախտային դոսյեներ» անվանումով հետաքննությունների  ֆոնին հայտարարել է Մոսկովիսին: Դրանցում ներկայացված էին քաղաքկան գործիչների, համաշխարհային հայտնի աստղերի եւ ընկերությունների կողմից հարկերից խուսափելու ուղիները:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ հենց գրպանին հարվածենք, ամեն ինչ միանգամից շարժման մեջ կընկնի», - Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստին ասել է նա, հաղորդում է DW-ն:

ԵՄ երկրներին նա կոչ է արել չհապաղել:

ԵՄ ֆինանսների նախարարները դեկտեմբերի 5-ի նիստի ժամանակ պետք է հրապարակեն հարկային օազիսների սեւ ցուցակը`երկրների եւ տարածքների, որոնք հրաժարվում են միջազգային մակարդակով համագործակցել հարկերից խուսափելու դեմ պայքարում, ասում է Պիեր Մոսկովիսին: Այս ցանկը, նրա կարծիքով, պետք է լինի «վստահելի» եւ պատժամիջոցների կիրառում նախատեսի:

Հարկավոր է վերջ դնել «գաղտնիքի մշակույթին (բանկային-խմբ.)» եւ հարկային վճարների թափանցիկություն ապահովել, ասել է նա:

Հարկային օազիսները, նրա խոսքով, «վամպիրների նման են՝ նրանց համար լույսից ավելի վտանգավոր ոչինչ չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ