News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին այցելել է Թալիշ գյուղ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

Երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Թալիշում իրագործվող ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ՝ կոնկրետ հանձնարարականներ տալով համապատասխան մարմինների ղեկավարներին:

Նույն օրը Նախագահն այցելել է մի շարք զորամասեր եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկը, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ նրանց առօրյային՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը, սահմանագծի ամրացումն ու ժամանակակից սարքավորումներով կահավորումը պետության առջեւ ծառացած կարեւորագույն առաջադրանքներից են, եւ իշխանություններն անելու են հնարավորը դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ