News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը «սիրալիր» համաձայնել է Հարավչինական ծովի վարքականոնի մշակման հարցով բանակցություններ սկսել եւ համաձայնեցման դեպքում, հետեւել դրան: Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոբերտո Դուտերտեն, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Չինաստանը համաձայնել է նաեւ, որ Հարավչինական ջրերի եւ օդային տարածքի հասանելիությունը «անսահմանափակ»  լինի:

Նա նաեւ նշել է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները Մանիլայում գագաթաժողովի մասնակից բոլոր առաջնորդների համար անհանգստության առիթ էին դարձել եւ մարդիկ պետք է աղոթեն այն մասին, որ Կորեական թերակղզում հակամարտություն չլինի:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ