News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին դուր չեն եկել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մեկնաբանությունները Ֆիլիպիններում «թմրամիջոցների դեմ պատերազմի» եւ առանց դատավարության սպանությունների մասին: Այս թեման շրջանցել են ASEAN գագաթնաժողովին մասնակցող բոլոր երկրների առաջնորդներն, այդ թվում`ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters- ը:

Գագաթաժողոի վերջում՝ նախագահող երկրի ավանդական ասուլիսի ժամանակ Դուտերտեին հարցրել են՝ ինչպես է արձագանքել Թրյուդոյի խոսքին:

 «Ես ոչ մի բացատրություն չեմ տալու: Դա պաշտոնական եւ անձնական վիրավորանք է», - ասել է Դուտերտեն:

«Ես պատասխան եմ տալիս միայն  ֆիլիպինցիների առաջ, ես մտադիր չեմ ամեն մի հիմարությանը պատասխան տալ՝ հատկապես օտարերկրացիների կողմից ասված»:

Իրավապաշտպանները հույս էին հայտնել, որ գագաթաժողովին մասնակցող առաջնորդները, այդ թվում `Թրամփը, կբարձրացնեն հազարավոր թմրամոլների  եւ մանր թմրավաճառների մասին հարցը, որոնք Ֆիլիպիններում թմրամիջոցների դեմ պայքարի արշավի շրջանակներում սպանվել էին: Համաձայն իրենց գնահատականների՝ առանց դատավարության եւ հետաքննության սպանվածների թիվը հասել էր մոտ 4000-ի:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ