News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի ցանկացած պատժամիջոցները ապակայունացնում են տարածաշրջանը: Այս մասին հայտարարել է Լիբանանի արտգործնախարար Գեբրան Բասիլը, հաղորդում է Reuters- ը:

Նրա խոսքով՝ վարչապետ Սաադ ալ Հարիրիի ազատությունը կարող է ապացուցվել միայն Սաուդյան Արաբիայից նրա վերադառնալու դեպքում:

«Սաուդյան Արաբիայի կողմից ցանկացած միջոց կանդրադառնա ոչ միայն Լիբանանի վրա, այլեւ ողջ տարածաշրջանի համար կարող է պատիժ լինել, հետեւաբար, Լիբանանում ապակայունացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի անկայունությանը: Առաջին հերթին դա Լիբանանի սիրիացիների վրա կանդրադառնա», - Փարիզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բասիլը:

Ավելի վաղ Հարիրին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ առաջիկա երկու օրերի ընթացքում  կվերադառնա Լիբանան, սակայն նրա ընտանիքը կմնա Սաուդյան Արաբիայում: Մոտ 10 օր առաջ Հարիրին անսպասելիորեն հրաժարական տվեց՝ գտնվելով Էր Ռիյադում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ