News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լիբանանի Մարոնիթական կաթոլիկ եկեղեցու պատրիարք Բեշարա Ռաին Սաուդյան Արաբիա կատարած պատմական այցի ժամանակ վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականի հետ կապված իր աջակցությունն է հայտնել, հաղորդում է AFP-ն:

«Ես համոզված եմ նրա հրաժարականի պատճառների մեջ: Նա առաջիկայում կվերադառնա Լիբանան»,-ասել է պատրիարքը:

Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում նա հանդիպել է Սալման թագավորի եւ թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ: Պատրիարքը եւ թագավորը «քննարկել են թագավորության եւ Լիբանանի եղբայրական հարաբերությունները եւ վերահաստատել բռնության, ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարում տարբեր կրոնների եւ մշակույթների դերը», - ասվում է Սաուդյան Արաբիայի պետական գործակալության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Հարիրին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ առաջիկա երկու օրերի ընթացքում  կվերադառնա Լիբանան, սակայն նրա ընտանիքը կմնա Սաուդյան Արաբիայում: Մոտ 10 օր առաջ Հարիրին անսպասելիորեն հրաժարական տվեց՝ գտնվելով Էր Ռիյադում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ