News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհի բնակչության բարեկեցության միասնական ցուցանիշը 2016 թվականի կեսից մինչեւ 2017 թվականի կեսը 6,4տոկոսով աճել է եւ հասել է 280 տրլն դոլարի: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»- ը` ներկայացնելով շվեյցարական Credit Suisse բանկի Global Wealth Report  տարեկան զեկույցի տվյալները:

Ըստ զեկույցի՝ աշխարհի հարստության կեսը  1 տոկոս մարդկանց ձեռքերում է կենտրոնացած: Նրանց մասնաբաժինը 2008-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ 42,5 տոկոսից 50,1 է հասել:

 «2013-ին 1 տոկոս ամենահարուստ մարդկանց մասնաբաժինը  ճգնաժամից հետո աճում է՝ գերազանցելով 2000 թվականի ցուցանիշը եւ դրանից հետո ամեն տարի հասնելով ամենաբարձր կետին», - նշվում է զեկույցում:

 «Գլոբալ անհավասարությունը, անշուշտ, բարձր է եւ աճել է հետճգնաժամային շրջանում»:

Վերջին տարվա ընթացքում աշխարհում 2,3 միլիոն նոր դոլարային միլիոնատերեր են հայտնվել, արդյուքնում նրանց ընդհանուր թիվը հասել է 36 միլիոնի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ