News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հերքել է մեղադրանքներն այն մասին, որ նա նախորդ ցուցմունքներում ստել էր կոնգրեսականներին՝ ասելով, որ չի իմացել նախորդ տարվա քարոզարշավի ընթացքում  Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի եւ ՌԴ հետ շփումների մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ներկայացուցիչների պալատի Իրավաբանական կոմիտեում ելույթ ունենալով՝ Սեշնսը ասել է, որ չի հիշում 2016 թվականին Թրամփի օգնական Ջորջ Պապադոպուլոսի հետ կայացած հանդիպումը, որտեղ վերջինս պատմել է, որ կապեր ունի, որոնք թույլ կտան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թրամփի հանդիպումը կազմակերպել, մինչեւ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, որ նա նախագահել է այդ հանդիպումը:

«Ես չեմ ընդունում եւ հերքում եմ մեղադրանքներն այն մասին, որ ես ստել եմ ցուցմունք տալուց: Դա սուտ է», - ասել է նա:

Սեշնսի խոսքով՝ նա մոռացել էր Պապադոպուլոսի եւ Պեյջի հետ հանդիպումների մասին նաընտրական շտաբի քաոսային իրավիճակի պատճառով:

 «Շատ իմաստներով դա փայլուն արշավ էր: Բայց դա քաոս էր, ամեն օր, առաջին օրվանից: Մենք շրջում էինք երկրով, մեկ օրում մի քանի տեղ այցելելով»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ