News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկելու Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:

Հայաստանի Հանրապետության կողմից` Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի, հայտնի որպես` Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը», եւ Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ստացել են Կազմակերպության հավանությունը:

1998 թվականից առ այսօր Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 23 հոբելյանական տարեթիվ:

Նախորդ երկամյակի համար հաստատվել էին ՀՀ կողմից ներկայացված «Ոսկան Երեւանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666 թ.) 350-ամյակը» եւ «Հովհաննես Այվազովսկու (1817-1900 թթ.) ծննդյան 200-ամյակը» հայտերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ