News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս Հայաստան կգա «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի հետ՝ «կինո Մոսկվայի» հարեւանությամբ հյուրանոցի պայմանագիրը կնքելու, որի շինարարությունը շատ արագ տեմպերով է ընթանում: Կառուցապատողները հույս ունեն, որ եկող տարի այս ժամանակ պատրաստ կլինի:

Հիշեցնենք, որ հյուրանոցի կառուցման համար նախատեսված է ներդնել 100 մլն դոլար: Ի դեպ, օլիգարխները միմյանց հետ մրցում են, ոչ միայն ներդրումների հարցում, այլեւ՝ արտադրության, մասնավորապես՝ տեքստիլ արդյունաբերության. Հիշեցնենք, որ տեքստիլի զարգացման «գործում» արդեն  իկս կան երկու հայտնի անուններ՝ Ծառուկյան եւ Ալեքսանյան:

Բանն այն է, որ ԵՏՄ տարածքում տեքստիլի անհաշիվ պահանջարկ կա, որը կարող  է Հայաստանը բավարարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ