News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ քվեարկեց ընդամենը 6 պատգամավոր:

Մինչ քվեարկությունը վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ 4 ուսանող այս պահին հացադուլի մեջ, 120 գիտաշխատող միացել է դասադուլին եւ կոչ արեց դեմ քվեարկել օրինագծին:

Նշենք, որ առաջին ընթերցման ժամանակ օրինագծին կողմ էր քվեարկել 89 պատգամավոր, դեմ էր քվեարկել «Ելք» խմբակցության 9 պատգամավորները:

Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումը, ինչին ուսանողները դեմ են եւ մի քանի օր է՝ դասադուլ են հայտարարել: Դասադուլավորներից 5-ն նոյեմբերի 14-ին առավոտյան հացադուլ են հայտարարել, նրանցից մեկն ավելի ուշ դադարեցրել է հացադուլը առողջական վիճակի վատթարացման պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ