News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեր առջեւ պայման էինք դրել, որ 2017թ.-ին կայունացնենք տնտեսությունը եւ կարծես թե դա մեզ մոտ ստացվում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, խորհրդարանում ներկայացնելով 2018 թվականի բյուջեի նախագիծը, նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նա նշեց, որ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի տնտեսական աճին միտված եւ կանոնների վրա հիմնված:

«2014թ.-ից մենք ունեցել ենք արտաքին հատվածից ներթափանցող շոկեր, եւ մեր առջեւ պայման էինք դրել, որ 2017թ.-ին կայունացնենք տնտեսությունը, որը մեզ մոտ կարծես թե ստացվում է: Մեզ պետք է 5 տոկոսանոց տնտեսական աճ սոցիալ-տնտեսական վիճակի կայունացման համար: Շատ քննադատություններ եղան, որ ներկայացվող բյուջեի հիմքում դրված չէ սոցիալական խնդիրների լուծման տեսլականը, մինչդեռ մենք կարծում ենք՝ լավագույն տեսլականը ներառական տնտեսական աճ ստեղծելն է, որով դու պայմաններ ես ստեղծում մարդուն աշխատելու եւ դուրս գալու անապահով վիճակից, ոչ թե տարբեր սոցիալական գործիքներով մարդուն անընդհատ նպաստառու դարձնես: Երրորդը երկրի անվտանգության հարցն է. երբ տնտեսական աճից ենք խոսում, դա պետք է լինի ներդրումներով, իսկ ներդրումներ լինում են այն երկրներում, որոնք կայուն են»,- ասաց Վարդան Արամյանը:

Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ 2018թ.-ի համար նախատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ: Ըստ Արամյանի՝ այս տարվա առաջին վեց ամիսներին կա 6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, որին նպաստում են արդյունաբերությունն ու ծառայության այն ոլորտը, որը փոխկապակցված է տուրիզմի հետ: Նախարարի խոսքով, այժմ հենց տուրիզմի ոլորտում կա 20 տոկոս աճ:

«2017թ.-ի վերջին մենք տնտեսական աճի ծրագրված ցուցանիշը կգերակատարենք, ամենայն հավանականությամբ, 4-4.3 տոկոս աճ կունենանք տարեվերջին, իսկ 2018թ.-ի համար կանխատեսվում է 4.5 տոկոսի աճ, դրա համար արդյունաբերությունն ու ծառայությունները կլինեն նպաստող»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով հաշվեկշռված եկամտային քաղաքականությանը, Արամյանն ասաց. « Բյուջեի եկամուտների հիմնական բեռն ընկել է հարկերի վրա, պետք է հաշվի առնել, որ դրանք հավաքագրվում են տնտեսությունից, եւ մեծ է ռիսկը, որ տնտեսական միջավայրի մեջ դա կարող է խեղումներ մտցնել: Հարկային գերվճարներ վերցնելը մեր սկզբունքներին դեմ է, եւ պետք է լինի ադեկվատ՝ մի կողմից ստեղծվի հարկերի հաշվին գեներացնել ծախսերը, բայց մյուս կողմից էլ հետեւել, որ խեղումներ չմտցնեն»:

Նշենք, որ խորհրդարանում այժմ քննարկվում է 2018թ. պետական բյուջեի նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ