News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Կիրականացվեն խթանիչ միջոցառումներ՝ ուղղված վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինքնավար էներգաարտադրության մասսայականացմանը։ Այդ նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը նախաձեռնել է մի շարք օրենսդրական փոփոխություններ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում, որոնք պայմաններ կստեղծեն միջին եւ խոշոր սպառողների համար՝ էլեկտրաէներգիա արտադրել սեփական կարիքների համար։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններն արդեն արժանացել են կառավարության հավանությանը։ 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով՝ խոշոր սպառողներին ինքնավար էներգաարտադրությամբ սեփական կարիքները բավարարելու հնարավորություններ տալու համար առաջարկվում է վերանայել գործող 150 կՎտ սահմանաչափը։ Ինչպես հայտնի է, ներկայումս ֆիզիկական եւ իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։

Հայկ Հարությունյանի կարծիքով՝ խոշոր սպառողների դեպքում այդ հզորությունը բավարար չէ, ուստի «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է վերանայել 150 կՎտ սահմանաչափը եւ հասցնել 500 կՎտ-ի։ Դրանով էլեկտրաէներգիայի խոշոր սպառողների համար կստեղծվեն օրենսդրական հիմքեր` սեփական կարիքների բավարարման նպատակով ինքնավար էներգաարտադրողների գործառույթներ իրականացնելու համար։

Մեկ այլ՝ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվում է սահմանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ փոխհոսքերի կարգավորման պայմանները: Ըստ այդմ, փոխվում է փոխհատուցման հաշվարկի մոտեցումը։ Եթե այժմ փոխհատուցումն իրականացվում է ամսական կտրվածքով, ապա առաջարկում է այն դարձնել տարեկան։ Տարեվերջին բաշխիչ ընկերությունն ամբողջ տարվա կտրվածքով կհաշվարկի ինքնավար արտադրողի հետ ունեցած փոխհոսքերը եւ միայն դրանից հետո կես գնով կվճարի ավել տրամադրված էլկետրաէներգիայի դիմաց.

-Սա հնարավորություն կտա սպառողներին տեղադրել ավելի մեծ հզորություններ եւ արեւային կայանները դիտարկել նաեւ որպես ջեռուցման կազմակերպման միջոց։ Այսինքն՝ ամռանը արտադրել հավելյալ էլեկտրաէներգիա, այսպես ասած՝ ի պահ տալ ցանցին, իսկ ձմռանը ետ ստանալ նույն գնով։ Գործող օրենքը այդ հնարավորությունը չէր տալիս, որովհետեւ փոխհոսքերի հետ կապված հաշվարկը կատարվում էր ամսական կտրվածքով,-նշել է Հայկ Հարությունյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանացի դիվանագետ․ ԱՄՆ-ը չպետք է սահմանի եվրոպական էներգետիկ քաղաքականությունը
Մենք պետք է խորհրդակցենք եվրոպական գործընկերների հետ․․․
Երեւանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համակարգող կոմիտեի նիստը
Նիստի ընթացքում մասնակիցները Հայաստանում ատոմային էներգետիկայի հանրայնացման եւ հասարակական ընկալման ձեւավորման պայմանավորվածություն ձեռք բերեցին...
Նավթի համաշխարհային գներն աճում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 81,04 դոլարի...
Մեքսիկայի ընտրված նախագահը խոստացել է փրկել երկրի նավթի արդյունաբերությունը
Վերջին 6 տարում ընկերությունը նավթի արդյունահանումը կրճատել է 28 տոկոսով…
OPEC-ը 2018 եւ 2019 թվականներին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը նվազեցրել է
2019 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը օրական նվազել է 50 հազար բարելով` մինչեւ 1,36 մլն բարել...
Նավթի համաշխարհային գները նվազում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով նվազել են 1,82 տոկոսով…
Partner news